-Shadow-Here--Shadow-Here- ՏՈՏԱԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ԿՐՈՆԱԿԱն – ԱՄԲԻՈՆ NEWS

ՏՈՏԱԼ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ՝ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՒ ԿՐՈՆԱԿԱն

Մի քանի օր է՝ համացանցnւմ ակտիվnրեն քննարկnւմ են եւ դատապարտnւմ ռեժիսnր, դերասան Գnռ Վարդանյանի «Կnռnւպցիա 2․ Հատnւցnւմ» հեռnւստասերիալnւմ առկա այն դրվագը, nրտեղ կերպարներից մեկն իր նկարnվ մարմնավnրել է խաչված Հիսnւս Քրիստnսին: Նշենք, nր աղմկահարnւյց դրվագի ցnւցադրnւթյnւնից հետn,  Հեռnւստատեսnւթյան և ռադիnյի հանձնաժnղnվը արձանագրnւթյnւն է կազմել եւ դատապարտել: Առանձին եկեղեցականներ քննադատել են այդ տեսարանը՝ համարելով, որ բոլոր թույլատրելի ու պատկերացնելի սահմաններն այդպիսով հատվեցին։

«Այն, ինչ ցուցադրվել է, ոչ միայն սրբապղծություն է, այլև տգիտություն։ Իսկ տգիտությունն ինձ համար ավելի դատապարտելի է։ Տգիտության արդյունք է՝ ով չգիտի, թե ինչ է կարելի եւ ինչ չի կարելի։ Սա ընդհանուր կրոնական տգիտության հետևանք է» ,- «Հրապարակ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման տեսարանը չի վիրավորում քրիստոնյա մարդու կրոնական զգացմունքները․ «Թե այդ տեսարաններով եւ թե առհասարակ, Աստծուն անարգել հնարավոր չէ։ Առաքյալն ասում է՝ մի խաբվեք, Աստված չի անարգվում, անարգվում է հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա ժողովուրդը․․․։ Այստեղ անգիտակցական տարր կար։ Նորից եմ ասում՝ դա խոսում է տոտալ անգրագիտության մասին։ Սովետական տարիներին ամբողջ մարդիկ գիտակցաբար սրբապղծություն էին անում, իսկ սա անմեղսունակ սրբապղծություն է, ողջ մեր հասարակությունն է հիմա տոտալ անգրագիտության մեջ՝ բոլոր առումներով՝ հայրենականից մինչև կրոնական, որի մասին ես միշտ խոսում եմ։ Եւ փոխարենը կրթվելու, մարդիկ հարձակվում են հոգևորականի վրա, թե մեզ այսպիսի հոգևորական պետք չէ։ Այ, երբ որ ինքնաքննություն անեն եւ իրենց տգիտությունը հասկանան, էդ պահից սկսած կկրթվեն։ Սովորել սկսում ես էն պահից, երբ դու զգում ես, որ դու տգետ ես, իսկ տգիտությունը՝ նախ եւ առաջ սեփական անձը գրագետ կարծելու մեջ է․․․»,- նշեց սրբազանը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )