Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 7.1%, գնաճը՝ 1.6%. Վիճակագրական կոմիտե
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ.-ի սեպտեմբերին 2018թ.-ի սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.5%-ով։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսի համեմատ կազմել է 7.8 %, իսկ հունվար-սեպտեմբերինը 2018թ.-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ՝ 7.1%:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի նկատմամբ աճել է 11%-ով, իսկ նախորդ ամսվա՝ օգոստոսի համեմատ՝ 0.6 %-ով, հունվար-սեպտեմբերինը 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ՝ 9.7%-ով:
Շինարարության ոլորտում աճը 2019թ.-ի սեպտեմբերին 2018թ.-ի սեպտեմբերի համեմատ կազմել է 4.2%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են 9.3%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի` առևտրաշրջանառության ծավալներն աճել են 7.5%-ով, ծառայություններինը՝ 15.1 %-ով՝ առանց առևտրի:
Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճել են 0.5%-ով, իսկ հունվար-սեպտեմբերինը 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 1.6%-ով:
Հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառության ոլորտի աճը կազմել է 30.1%, արտահանումն ավելացել է 33%-ով, ներմուծումը՝ 28.8 %-ով, հունվար-սեպտեմբերի աճը կազմել է 5.8%:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբեր-սեպտեմբեր միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.4 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 5.9 %-ով, սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է 1,4%-ով:
