Տղամարդը Հելոուինին ահաբեկչի հագուստ է կրել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում
Մեծ Բրիտանիայի 40-ամյա բնակիչը որոշել է ահաբեկչի զգեստ հագնել Հելոուինի երեկույթի համար և հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Դեյվիդ Վութոնի զգեստը կապված է 2017 թվականին Մանչեսթերի մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ծայրահեղական Սալման Աբեդիի կողմից իրականացված ահաբեկչության հետ, որի հետևանքով զոհվել էր 22 մարդ, ևս 120-ը՝ վիրավորվել։
