ՏԿԵ նախարարն ու Արա Նաջարյանն անդրադարձել են Կապան – Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցություններին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։ Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան – Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին:

Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։

Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները»,- գրել է Խուդաթյանը։

Share This