Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել19 Սեպտեմբերի, 2023 9:00 ե. Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տուժող է ճանաչվել։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ նախօրեին հայտնի դարձավ՝ թալանել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ գողության հատկանիշներով, քննություն է իրականացվում, նշանակված են մի քանի փորձաքննություններ։ = Share This