Տեսնենք՝ ինչ կստացվի. Թրամփը չի բացառել հնարավորության դեպքում փակել Twitter-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի բացառում Twitter-ը փակելու հնարավորությունը, սակայն քայլեր կձեռնարկի համաձայն իրավաբանների գործողությունների: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:

«Ես կքննարկեմ իրավաբանների հետ: Անհրաժեշտ է շարժվել իրավական գործընթացի շրջանակում: Եթե փակումը կլինի օրինական, ես կանեմ դա»,- ասել է Թրամփը:
«Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ընդգծել է նա:

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )