-Shadow-Here--Shadow-Here- Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի – ԱՄԲԻՈՆ NEWS

Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի

Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի օրվա լրահոսից… Լրահոսն էլ հուսադրող չէ, բայց դիմանում ենք…
Հերթական տեղեկությունը, որ երեկ ստացա մայր Հայաստանից, օրվա ընթացքում նույն զորամասում ժամերի տարբերությամբ արձանագրված մահվան ելքով երկու դեպքերի մասին էր…
Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի, իսկ դասակի հրամանատարից մինչև միավորման հրամանատար օղակի պատասխանատուները սպասում էին իրենց պատժին ու հավանական պաշտոնազրկմանը…
Այսօր ամեն ինչ այլ է… Այսօր ոչ միայն բոլոր մակարդակներում մոռացվում է երեկվա կատարվածը, այլև շարունակում են անել այն, ինչը բերելու է նոր ու ավելի մեծ կորուստների…
Возможно, это изображение 1 человек
Share This