Վրաստան է ներմուծվել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը

Վրաստանը COVAX հարթակի միջոցով ստացել է AstraZeneca ընկերության մշակած և Հարավային Կորեայում արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութի 43200 դեղաչափի առաջին խմբաքանակը, գրում է rbc.ru-ն, նշելով՝ սա հանրապետություն առաքվող պատվաստանյութերի առաջին խմբաքանակն է:

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ: Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:

Առաջիկա շաբաթների ընթացքում երկիրը պատվաստանյութի ևս 129 600 դեղաչափ կստանա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )