Նախագահ Արմեն Սարգսյանը Էդմոն Մարուքյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:

Այդ համատեքստում կարևորվել են երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և, իբրև իրավիճակի հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:Ավելի վաղը նախագահը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետո

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )