Գայանե Ջհանգիրյանը իրավասու մարմիններից պահանջում է ստուգել հնարավոր կոռուպցիոն կապերի և իր վերաբերյալ վիճարկված պնդումների տարածման հանգամանքները
ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ,
ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ,
ՀԱՐԳԵԼԻ՛
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ Քննչական Կոմիտե
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն,
Ըստ ինձ հասած տեղեկության՝ իմ հաղորդումներում հիշատակված անշարժ գույքի գործակալների և նրանց տերերի նպատակն է դիտավորյալ իմ լուսամուտների տակ կամ իմ բնակարանի պատերի հետևում խոսել այնպես, որ ես լսեմ և ահազանգեմ տարբեր կառույցների։
Իսկ երբ իրավասու մարմինները գան իմ ահազանգերի հետքերով, նրանք հայտարարեն, թե ոչինչ չեն արել, և ես իբր երևակայում եմ կամ հիվանդ եմ։
Ըստ ինձ հասած տեղեկության՝ նրանց նպատակն է ինձ հիվանդ ներկայացնել, վարկաբեկել իմ ահազանգերն ու հաղորդումները, խուսափել իրենց գործողությունների իրավական գնահատականից, կասեցնել «Պառլամենտ» ամսագրի գործունեությունը և խլել բրենդը։
Իմ վերաբերյալ նախկինում վերոնշյալ գործակալների եւ նրանց հետ փոխկապացված անձանց կողմից շրջանառված պնդումները ես հեքել եմ փաստերով՝ հղում անելով քննիչի հարցման պատասխանին և բժշկական զննման հետ կապված փաստաթղթերին
Հարգելի իրավասու մարմիններ, պահանջում եմ ստուգել այս հանգամանքները և իրավական գնահատական տալ նաև այն փաստին, որ իմ կողմից վիճարկված պնդումները վերոնշյալ գործակալների, նրանց հնարավոր պատվիրատուների եւ նրանց հետ փոխկապացված անձանց կողմից կրկին շրջանառվում են։
Առանձին դիմում եմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին։
Ըստ ինձ հասած տեղեկությունների և իմ անձամբ լսած խոսակցությունների՝ կասկածներ ունեմ, որ հնարավոր է՝ որոշ անձինք գումարի դիմաց կոծկել են այս խմբակի հնարավոր ապօրինի գործողությունները՝ նպաստելով, որ դրանք խուսափեն իրավական գնահատականից։
Նրանց խոսակցությիւններից մեկում հնչել է նաև հետևյալ արտահայտությունը՝ «իրա ասած ամեն բառը հազար դոլար արժե»։
Խնդրում եմ պարզել՝ ովքեր են հնարավոր կոծկման մասնակիցները, արդյոք եղել են գումարային պայմանավորվածություններ, և եթե եղել են, ապա՝ ում կողմից, ում և ինչի դիմաց։
Խնդրում եմ ստուգել այս հանգամանքների փաստական հիմքերը, պարզել՝ արդյոք որևէ մեկը գումարի կամ այլ շահի դիմաց նպաստել է այս խմբակի հնարավոր ապօրինի գործողությունների կոծկմանը և պատասխանատվությունից խուսափելուն, և իրավախախտումների հաստատման դեպքում տալ համապատասխան իրավական գնահատական։
Ես որևէ մեկին առանց ստուգման մեղավոր չեմ ճանաչում։ Ես պահանջում եմ, որ իմ հաղորդումներում ներկայացված տեղեկությունները պատշաճ ուսումնասիրվեն, ստուգվեն դրանց փաստական հիմքերը, և իրավասու մարմինները չսահմանափակվեն միայն որևէ անձի ներկայացրած պնդումներն ընդունելով։
ԻՄ ՊԱՀԱՆՋԸ ՀՍՏԱԿ Է՝
ստուգել փաստերը, իրավական գնահատական տալ վիճարկված պնդումները կրկին շրջանառելու հանգամանքներին, ուսումնասիրել հնարավոր կոռուպցիոն գործողությունները և իրավախախտումների հաստատման դեպքում պատասխանատուներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության։
Այս հրապարակմամբ ներկայացնում եմ իմ տեղեկություններն ու կասկածները՝ իրավասու մարմիններից պահանջելով օբյեկտիվ ստուգում և օրենքի շրջանակում լուծում։
Հարգանքով՝ Գայանե Ջհանգիրյան
11.10.26թ.
