-Shadow-Here--Shadow-Here- Վրաստանի վտանգավոր սիրախաղը Թուրքիայի և Ադրբեջանի հետ – ԱՄԲԻՈՆ NEWS

Վրաստանի վտանգավոր սիրախաղը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Վրաստանի վտանգավոր սիրախաղը Թուրքիայի և Ադրբեջանի հետ

Օրերս,վրացական Մուխրովանի քաղաքում տեղակայված ռազմակայանի տարածքում համատեղ զորավարժություններ,որոնք կրում են «Կովկասի արծիվ 2022» անվանումը։Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի,Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատայինները։Վրաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդման համաձայն,ռազմական այս միջոցառման նպատակն է խորացնել համագործակցությունը 3 երկրների զինված ուժերի միջև,համակարգել և սինխրոնիզացնել հատուկ նշանակության ուժերի հնարավորությունները,բարելավվել հրամանատարական և կառավարման գործառույթների մակարդակը։Տեղի է ունենալու նաև փորձի փոխանակում։Հարկ է նշել,որ նման համատեղ զորավարժությունները 3 երկրների միջև ավանդական են դարձել և անցկացվում են յուրաքանչյուր տարին 1 անգամ։
Իհարկե,պաշտոնական հաղորդագրությունը արտացոլում է ռազմական միջոցառման միայն պրոտոկոլային մասը,եթե կուզեք,մակերեսային հատվածը,մի կողմ թողնելով խնդրի բուն էությունը։Ցանկացած բնույթի զորավարժությունների անցկացումը չի արվում զինծառայողների զուտ մասնագիտական կարողությունների բարձրացման նպատակով,դա նաև ուժի ցուցադրություն է։Թե ում դեմ են ուղղված՝Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ հատուկ ջոկատայինների զորավարժությունները՝դժվար չէ կռահել։Մեր թշնամի երկրները հաճախ են դա անում։Տարօրինակ է Վրաստանի ներգրավվածությունը այս պրոցեսին։Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ,զավթողական քաղաքականությունը մեր տարածաշրջանում տեսանելի է։Ռուսաստանի թուլացմանը զուգահեռ,այս տենդենցը նոր թափ է ստանալու՝գոյաբանական վտանգ ստեղծելով ոչ միայն քրիստոնյա Հայաստանի,այլ նաև քրիստոնյա Վրաստանի համար։Այլ կերպ ասած,Բաքուն և Անկարան գործի են դրել իրենց հրեշավոր,պանթյուրքիստական ծրագրերը և փորձում են դրանք կյանքի կոչել։Իսկ ի՞նչ շահ ունի այստեղ Վրաստանը։Ի՞նչ նպատակ է հետապնդում պաշտոնական Թբիլիսին՝իր անհեռատես և ոչ խոհեմ քայլերով։Եկեք չմոռանանք,որ Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանը հիմնականում ադրբեջանցիներով է բնակեցված,և այս փաստը Բաքուն փորձում է ծառայեցնել սեփական շահերին՝հարևան երկրին տարածքային պահանջներ ներկայացնելով։Ընդ որում,այդ պահանջները չեն սահմանափակվում զուտ խոսքերով և սպառնալից հայտարարություններով։Ոչ վաղ անցյալում ականատես եղանք,թե ինչպես ադրբեջանական օկուպացիոն զորքը լկտիաբար ներխուժեց Վրաստանի սուվերեն տարածք և զավթեց Դավիթ Գարեջիի վանական համալիրը։Այս ամենը ավարտվեց վրացական ընդդիմադիր ակտիվիստների և հասարակական գործիչների վրդովմունքով,որոնք զուգորդվեցին մի քանի բողոքի ակցիաների կազմակերպմամբ։Պաշտոնական Թբիլիսին շատ զուսպ արձագանքեց՝կատարվածին տալով ոչ համարժեք պատասխան։
Բացի դրանից,գաղտնիք չէ,որ Թուրքիան էլ տարածքային նկրտումներ ունի Վրաստանի հանդեպ։Էրդողանը բացահայտ հայտարարում է,որ Բաթումը պատմականորեն Թուրքիային է պատկանել։Անկարայի էքսպանսիոնիստական հետևողական քայլերը և վրացական իշխանությունների անողնաշար քաղաքականությունը հանգեցրեցին նրան,որ Բաթումը այսօր ավելի շատ թուրքական քաղաք է հիշեցնում։Թուրքիան,մեծ հաշվով,աչք է դրել ամբողջ Աջարիայի վրա և չի սահմանափակվելու զուտ Բաթումով։Այս ամենից հետո,առնվազն տարօրինակ է ու անհասկանալի պաշտոնական Թբիլիսիի կողմից՝Անկարային և Բաքվին անթաքույց քծնելու քաղաքականությունը,որը արտահայտվում է նաև նշված երկրների զինված ուժերի ներկայացուցիչներին Վրաստան հրավիրելու և նրանց հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու միջոցով։Թուրքիան և Ադրբեջանը մեր դեմ են գործում։Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։Ի՞սկ Վրաստանը։Ու՞մ դեմ է գործում մեր այս հարևան և ինչպես ընդունված է ասել,բարեկամ երկիրը։Մի գուցե այս կերպ Ռուսաստանին է ինչ-ինչ մեսիջներ հղում։Բայց եթե նույնիսկ այդպես է,Մոսկվան շատ լավ հարաբերություններ ունի Անկարայի և Բաքվի հետ,և Վրաստանը հաստատ այն երկիրը չէ,որ կարողանա ինչ որ կերպ խաթարել կապը այդ եռյակի միջև։
Մի խոսքով,Թբիլիսին՝իր այս վտանգավոր սիրախաղերի պատճառով,կարող է շատ բարձր գին վճարել։Մոլորություն է կարծել,թե Թուրքիան և Ադրբեջանը՝Վրաստանին վերաբերվում են իբրև բարեկամ երկրի,և պատրաստ են վերջինիս հետ խոսել որպես հավասարը հավասարի հետ։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )