«Վստրեչի» խաչմերուկում բախվել են Պարեկային ծառայողական «Skoda»-ն և «Opel»-ը. Shamshyan

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Արցախի պողոտայում ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված «Skoda»-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։

Share This