«Վստահ եմ՝ հայրիկդ նայում է քեզ երկնքից և հպարտանում»․ Անահիտ Սիմոնյանի հուզիչ հրապարակումը (լուսանկարներ)
ԱՄՆ–ում բնակվող երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը հուզիչ գրառում է կատարել և շնորհավորել իր և երգիչ Հայկոյի որդուն․
«Իմ Արման… Այսօր շրջանավարտ ես։ Ավարտեցիր 8-րդ դասարանը։
Եվ մինչ կանգնած էիր բեմի վրա՝ վստահ, բարձրահասակ, գրեթե մեծահասակ՝ հազիվ էի զսպում արցունքներս։ Հպարտությունից, սիրուց, այն բանից, թե որքան արագ է ժամանակը թռչում։
Դու շատ բանի միջով ես անցել, բայց մնացել ես բարի, ուժեղ, իրական։ Եվ եթե իմանայիր, թե այսօր որքան հպարտ կլիներ հայրիկդ քեզնով…
Վստահ եմ՝ նա նայում է քեզ երկնքից, ժպտում և հպարտանում քեզնով։
Շնորհակալություն այն բանի համար, թե ինչպես ես մեծանում։
Շնորհակալություն, որ ընտրում ես բարությունը, ազնվությունը և չես վախենում լինել այնպիսին, ինպիսին կաս։
Ես միշտ կողքիդ եմ։ Ցանկացած օր, ցանկացած պահ։
Դու իմ տղան ես։ Հավերժ։
Սիրով՝
Մայրիկ»





