Վստահ եմ՝ գյումրեցիները թալանը հետ բերելու կուտը չեն կերել․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վստահ եմ՝ գյումրեցիները 7 տարի իշխանության ղեկը պահող Փաշինյանի՝ թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու կուտը չեն կերել:

Երևանի հետ փորձի փոխանակում. ոչ միայն թալանը հետ չեն բերել, այլև կոռուպցիան այստեղ միայն ու միայն ծաղկում է: Երևանում տրանսպորտից մինչև գույքահարկ ու աղբահանության վճար, ամեն ինչ թանկացել է, բայց ոչ մի ծառայություն չի բարելավվել:

Եթե ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ապա ձեզ սպասում են միայն թանկացումներ, ապաշնորհ կառավարում, մեկ անձից անիմաստ գնումներ, համայնքի փողերի մսխում ու քննադատող ձայների լռեցում:

Չհավատաք, որ եթե Երևանում այսպես է, Գյումրիում այլ կերպ է լինելու»:

Share This