-Shadow-Here--Shadow-Here- Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է – ԱՄԲԻՈՆ NEWS

Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է

Վլադիմիր Վիսոցկի . Ծննդյան օր
Մարինա Վլադին (Վլադիմիր Վիսոցկու կինը) հիշում է Սերգեյ Փարաջանովի հետ երգչի ընկերության մասին։
«Մենք հանգստանում էինք Յուրմալայում, և մի անգամ մեր հյուրանոցի համարում ջուրն անջատել էին։ Զանգեցինք Փարաջանովին, խնդրեցինք իր համարի բանալիները թողնել դռնապանի մոտ։ Մտնելով սենյակ` սեղանին տեսանք «Բորժոմի», մրգեր, ծխախոտ, լիմոնադ: «Մի տեսակ Սերգեյին նման չէ, այստեղ ինչ-որ տեղ պետք է թակարդ լինի»,- ասաց Վլադիմիրը: Ես բացեցի լոգարանի դուռը և ճչացի. Փարաջանովը ծաղկեփունջն ամրացրել էր անմիջապես ցնցուղին, որպեսզի ջուրը թափվի կարմիր վարդերի փնջից։ Այո՛, նա ժեստի, գեղեցիկ ժեստի մարդ էր»:

Share This