Վիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմս

Ավել»–ը, որը հայտնի է նաև որպես «Խոզանակ», թեթև, դիետիկ, վիտամինային աղցան է, որն իր անվանումն ստացել է օրգանիզմը տոքսիններից և թափոններից արդյունավետ մաքրելու ունակության համար՝ դրանով իսկ նպաստելով քաշի կորստին և վերականգնելով մարմնի բնականոն գործունեությունը:

Պատրաստման բազային տարբերակում աղցանը բաղկացած է միայն երեք հիմնական բաղադրիչներից՝ սպիտակ կաղամբ, ճակնդեղ և գազար։ Որպես սոուս ավելացվում է մի քիչ անուշաբույր չզտված արևածաղկի ձեթ և կիտրոնի հյութ։ Ցանկության դեպքում հիմնական բաղադրիչներին ձեր ճաշակով կարող եք ավելացնել մի քիչ սխտոր, թարմ խոտաբույսեր, խնձոր կամ նեխուր։

Չնայած իր թեթև, մի փոքր ասկետիկ բաղադրությանը՝ աղցանը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, օգտակար միկրոէլեմենտներ և մանրաթելեր, հիանալի հագեցնող է ու ստացվում է հյութալի և գունեղ։ Փորձեք:

Բաղադրիչները

600x400

Սպիտակ կաղամբ՝ 300 գ
Բազուկ՝ 100 գ
Գազար՝ 100 գ
Չզտված բուսական յուղ՝ ըստ ճաշակի
Կիտրոնի հյութ՝ ըստ ճաշակի
Խնձոր՝ 1 հատ. (ըստ ցանկության)
Սխտոր՝ 1 պճեղ (ըստ ցանկության)
Թարմ կանաչեղեն՝ ըստ ցանկության
Աղ՝ ըստ ցանկության
Աղացած սև պղպեղ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը

Կաղամբը կտրատեք բարակ շերտերով։

 

Բազուկն ու գազարը քերեք կամ կտրատեք բարակ երկար խորանարդիկների։

600x400

Բանջարեղենը լցրեք ամանի մեջ, խառնեք և ձեռքերով թեթև սեղմեք, որպեսզի հյութը դուրս գա և մի փոքր փափկի։

600x400

Ավելացրեք բուսական յուղն ու կիտրոնի հյութն ըստ ճաշակի և ամեն ինչ նորից լավ խառնեք։

600x400

Ցանկության դեպքում աղցանին կարող եք ավելացնել նաև քերած խնձոր, մանր կտրատած սխտոր և մի քանի թարմ կանաչեղեն։

600x400

Եթե «Ավել» աղցանը պատրաստում եք որպես վիտամիններով հարուստ, առողջ հավելում ձեր հիմնական սննդակարգին կամ թեթև կողմնակի ճաշատեսակին, ապա կարող եք աղցանը համեմել մի քիչ աղով ու աղացած սև պղպեղով և նույնիսկ շաղ տալ մի բուռ դդումի, արևածաղկի կամ քնջութի սերմեր։ Աղցանի դիետիկ տարբերակը խորհուրդ է տրվում պատրաստել առանց աղի և այլ հավելումների։

Բանջարեղենային «Ավել» աղցանը պատրաստ է։

600x400

 

 

Share This