Ալեքսան Ալեքսանյանի կալանքը փոխվեց․ «Ուժեղ Հայաստան»-ի անդամը երեք ամիս կմնա տնային կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով:

Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:

Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից:

Share This