Վեհափառ Հայրապետի և 6 Սրբազանների գործը կուղարկվի Երևանի քրեական դատարան
Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործը կուղարկվի Երևանի քրեական դատարան
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Վեհափառ Հայրապետի և վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Մայրաքաղաքի դատարանը պետք է քննի գործի տարածքային ենթակայության հարցը և որոշի՝ արդյոք քննությունը պետք է իրականացվի Արմավիրի մարզի առաջին ատյանի քրեական դատարանում։
