Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե թուրք քաղաքական գործիչների, թե միջազգային հանրության
«Վարչապետը եղել է ուշադրության կենտրոնում` թե թուրք քաղաքական գործիչների, թե միջազգային հանրության: Վարչապետի այցը, կարելի է ասել, գլխավոր իրադարձություններից մեկն է եղել այդ միջոցառման։ Որոշ գործընկերներ նեղսրտել են, որովհետեւ առաջին շարքի հյուրերին բարեւելուց հետո, նախագահ Էրդողանը յուրահատուկ մոտեցել է երկրորդ շարքում նստած ՀՀ վարչապետին եւ առանձնահատուկ ողջունել է: Ինչ վերաբերում է անունը հնչելուն, վարչապետի անունը հնչել է, դրա տեսանյութը կա: Ընդհանուր առմամբ, այցը բավականին դրական եմ գնահատում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին և նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալությանը մասնակցությանը, այդ իրադարձությունների շուրջ պտտվող խոսակցություններին:
