Վարշավան պատրաստվում է ՌԴ-ի հետ պատերազմի, որն անխուսափելիորեն պարտվելու է. Myśl Polska
Myśl Polska-ն գրում է, որ Վարշավան ինտենսիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, որն անխուսափելիորեն պարտվելու է։
Ըստ լրատվամիջոցի. «Ինչու՞ Լեհաստանը ներքաշվել է պատերազմի մեջ մեր արևելյան սահմանից այն կողմ: Մեզ՝ լեհերիս համար սա շատ չարագուշակ է հնչում, հատկապես հաշվի առնելով մեծ քանակությամբ զենք գնելու Վարշավայի կառավարության համարձակ ծրագրերը։ Այդ զինատեսակների հայտարարված ցանկը կարդալիս ճնշող տպավորություն է ստեղծվում, որ մենք պատրաստվում ենք պատերազմի։ Այստեղից էլ հարց՝ ե՞րբ է պատերազմը։
Վարշավայի կառավարությունը հաշվի չի առնում ուկրաինական հրամանատարության փորձը, որն ասում է, որ պատերազմի ճակատում իրենց ձախողումները, մասնավորապես, կապված են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի ահավոր տեխնիկական վիճակի հետ, որ դրանք չափազանց անվստահելի են և անարդյունավետ: Եվ շատ դեպքերում դրանք հնացած զենքեր են, որոնք հարմար չեն ռուսական զինված ուժերի հետ իրական բախման ժամանակ հաղթական կռվի համար։ Իսկ պատերազմի դաշտում պարտադրված մարտավարությունը, որը հորինել են ՆԱՏՕ-ի արեւմտյան ստրատեգները պատերազմող ուկրաինացիների համար, մարդկանց մեջ միայն լուրջ կորուստներ են բերում։
Ներկայումս ռազմական կրթություն ստացած ուկրաինացի հրամանատարները, որոնք սովորել են ռուսական ռազմական բուհերում, հեռանում են ՆԱՏՕ-ի կողմից պարտադրված չափանիշներից՝ ռազմի դաշտում կիրառելով ռուսական մարտավարությունն ու ռազմավարությունը։ Բայց հաշվի առնելով Ուկրաինայի կորուստները, ռազմավարության և մարտավարության ներկայիս փոփոխությունը քիչ բան կարող է փոխել մարտի դաշտում: Սա կարող է միայն մի փոքր հետաձգել Ուկրաինայի լիակատար պարտությունը»։
