ՎԱՍԻԼԻ ՆԵԲԵԶՆՅԱՆ՝ ՄԱԿ ԱԽ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

ՄԱԿ Անվտանգության խորհրդում բոլորը միաձայն արտահայտվեցին այն բանի օգտին, որ կրակը պետք է դադարեցվի եւ իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան ասել է, որ  «ՄԱԿ ԱԽ փակ նիստում, որը հրավիրվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի հետ կապված, ներկայացրել է այն քայլերի մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկել է ինչպես անհատապես, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում՝ իրավիճակի նորմալացման եւ հրադադարի ուղղությամբ, ինչպես նաեւ այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկելու է ՀԱՊԿ-ը՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանին՝ ձեռնարկած ջանքերի եւ տեղեկություններով կիսվելու համար»։

Ռուսական կողմի տարածած հայտարարությունում նշվում է, որ ներկայումս քննարկվում են տարածելիք հաղորդագրությունը՝ մամուլի համար եւ ռուսական կողմն աշխատում է, որպեսզի այնտեղ անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 եւ 2021 թթ արված եռակողմ հայտարարություններին, որոնք հանդիսանում են հիմք երկու երկրների հարաբերությունների նորմալացման համար, պարունակում են կոչեր եւ հանձնառություններ կրակի դադարեցման մասին, ինչպես նաեւ մի շարք նախագծեր, որոնք կողմերը այդ հայտարարությունների շրջանակներում պետք է իրականացնեն։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )