-Shadow-Here--Shadow-Here- Վաշինգտոնը պետք է կատարի առաջին քայլը. ընդունի, որ Զելենսկին հաղթելու շանսեր չունի. Դագ Բենդոու – ԱՄԲԻՈՆ NEWS

Վաշինգտոնը պետք է կատարի առաջին քայլը. ընդունի, որ Զելենսկին հաղթելու շանսեր չունի. Դագ Բենդոու

Ժամանակն է, որ Վաշինգտոնը խոստովանի, որ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին հաղթելու շանս չունի, և ուկրաինական հակամարտության սանձազերծման պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները, որի վտանգավոր քաղաքականության մասին նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր դեռ 2007 թվականին։ Այսպիսի կարծիք է հայտնել Կատո ինստիտուտի ավագ գիտաշխատող, Նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին հատուկ օգնական Դագ Բենդոուն` American Conservative-ի համար նախատեսված հոդվածում։

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Հարավսլավիայի փլուզումը, «գունավոր հեղափոխությունների» խթանումը Վրաստանում և Ուկրաինայում, աջակցություն 2014 թվականին օրինական ընտրված Ուկրաինայի նախագահի տապալմանը. այս ամենը կապված է ոչ թե Ամերիկայի անվտանգության, այլ գերակայելու նրա ցանկության հետ»,- պարզաբանել է նա:

Բանդոուն հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է նման թշնամական գործողությունների հետևանքների մասին դեռ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում։

Ռուսաստանի ղեկավարի ելույթի ընդհանուր գիծը վախերն ու նախազգուշացումներն էին երրորդ երկրների կողմից անկախ պետությունների գործերին ԱՄՆ միջամտության մասին։

Նախագահի կարծիքով, մեկ պետության՝ ԱՄՆ-ի գրեթե ողջ իրավունքի համակարգը հատել է իր ազգային սահմանները բոլոր ոլորտներում՝ տնտեսության, քաղաքականության, հումանիտար ոլորտում, և պարտադրվում է այլ երկրներին։

«Իսկապես, Վաշինգտոնի անխոհեմ ագրեսիվությունը հանգեցրեց նրան, որ Բայդենի վարչակազմը հրաժարվեց Պուտինի հետ բանակցություններից նախքան խայթող գործողությունը և դաշնակիցների ակնհայտ ջանքերը՝ խափանելու Մոսկվայի և Կիևի միջև առաջին բանակցությունները՝ երաշխավորելով ռազմական գործողությունների շարունակությունը», – մեկնաբանում է հոդվածագիրը։

Դիտորդը նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Վաշինգտոնը պետք է կատարի առաջին քայլը, այն է՝ ընդունել, որ Վլադիմիր Զելենսկին այս հակամարտությունում հաղթելու շանսեր չունի։

Share This