Վանեցյանը կխոսի

Մեր ունեցած տեղեկություններով՝ փետրվարի 5-ին, չորեքշաբթի օրը, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը փակ հանդիպում կանցկացնի տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները նախօրեին գրել էին, որ օրեր առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ բավականին երկար ժամանակ այնտեղ է գտնվել։

Ակնհայտ է, որ իշխանությունը տագնապած է սպասվող քաղաքական զարգացումներից եւ ընդդիմադիր դաշտում արձանագրվող տեղաշարժերից և որ առաջիկա օրերին Ա․ Վանեցյանը պաշտոնական հայտարարություն է անելու քաղաքական դաշտ մտնելու մասին, ինչը կանխելուն էլ թերեւս ուղղված են ՔԿ հրավերն ու հարցաքննությունը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )