Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, բախվել են Volkswagen Vento և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Vento և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության խմբերն ու պարեկները: Վիրավորներից մեկը, որը երիտասարդ տղա է, հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
