Վահագն Խաչատուրյանը Աստանայում ներկայացրել է Հայաստանի բնապահպանական մարտահրավերներն ու համագործակցության պատրաստակամությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը։

«Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ինչպես նաև Ղազախստանի կառավարությանը և ժողովրդին՝ ավանդական ջերմ հյուրընկալության և այս կարևոր միջոցառման գերազանց կազմակերպման համար։

Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի ջանքերը՝ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կլիմայի փոփոխության և բնապահպանական դեգրադացիայի դեմ պայքարում միջազգային համագործակցությունը խթանելու ուղղությամբ։ Այս համաժողովը կարևոր դեր է կատարում որպես երկխոսության հարթակ՝ համախմբելով կառավարություններին, գիտական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և հողերի դեգրադացիայի մարտահրավերներին դիմակայելու համար։

Լինելով դեպի ծով ելք չունեցող, զարգացող և լեռնային երկիր՝ Հայաստանը արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։

Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։

Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։

Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը»

Share This