«Վագների» հարցով միջնորդ Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 25-ի առավոտյան նորից հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։«Այսօր առավոտյան Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով խոսել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է զեկույցում։Նշվում է, որ կեսօրին Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախկին նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նախօրեին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի օրվա երկրորդ զրույցը երեկոյան եղել է երկար, ջերմ և շատ կառուցողական։

Պեսկովն ընդգծել է, որ Պուտինն ու Լուկաշենկոն պայմանավորվել են, որ Բելառուսի նախագահը կմիջնորդի իրավիճակը մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։

Աղբյուր` Փաստինֆո

Share This