Սևանում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան- Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում՝ արագաչափի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Share This