«Բավարիայի» ֆուտբոլիստուհին խաղադաշտ մտնելուց առաջ մոռացել է շորտեր հագնել

«Բավարիայի» գերմանացի ֆուտբոլիստուհի Յուլիա Գվիննը «Նյուրնբերգի» դեմ կանանց Բունդեսլիգայի տասներորդ տուրի խաղում մոռացել է շորտեր հագնել խաղադաշտ մտնելուց առաջ։

Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 17-ին։ Ֆուտբոլիստուհին ստիպված է եղել փոխարինման դուրս գալ երկրորդ խաղակեսում։ Մինչ խաղադաշտ մտնելը աղջիկը լսել է թիմի մարզչի վերջին ցուցումները և հասկացել, որ շորտեր չի հագել։ 24-ամյա պաշտպանը վազել է հանդերձարան ու խաղադաշտ դուրս եկել 62-րդ րոպեին։

Share This