Սրոհունդով վեց արդյունավետ դեղամիջոցի բաղադրատոմս ստամոքսի, աղիների և լյարդի հիվանդությունների բուժման համար

Սրոհունդ սովորականը շատ տարածված դեղաբույս է, որը դարեր ի վեր օգտագործվել է ժողովրդական բժշկության մեջ առողջական ամենատարբեր խնդիրների բուժման համար։ Այս բույսը պարունակում է ներկանյութեր, ֆլավոնային միացություններ, եթերային յուղեր, դաբաղանյութեր, կարոտին, ցետիլ սպիրտ, խոլին, օրգանական թթուներ, հանքային աղեր և անգամ ալկալոիդների հետքեր։

Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ այս բույսն օրգանիզմի վրա ունենում է արյունահոսությունը դադարեցնող, կապող, հակաբորբոքային, հակասեպտիկ, ցավազրկող, ամոքիչ, միզամուղ ու լեղամուղ ազդեցություն։ Բացի այդ, այն նաև բարելավում է ախորժակը։

Սրոհունդից պատրաստվող դեղամիջոցներն օգտագործվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, սուր և քրոնիկ կոլիտների, լյարդի հիվանդությունների, լեղուղիների հիվանդությունների, գլխացավերի, անքնության ու ստամոքսում ծանրության զգացողության դեպքում։ Այս դեղամիջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վեց ունիվերսալ բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ բուժել ստոմքսի, աղիների ու լյարդի հիվանդություններն ու մեղմել տհաճ զգացողությունները։

1-ին բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև խմել օրական 4 անգամ ½ բաժակ ուտելուց երկու ժամ հետո։

2-րդ բաղադրատոմսը.

3 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ երկուական ճաշի գդալ։ Այս դեղամիջոցը կիրառվում է խոլեցիստիտի, գիշերային անմիզապահության, շաքարային դիաբետի, ինչպես նաև ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում։

3-րդ բաղադրատոմսը.

20 գրամ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե, այնուհետև քամել։ Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ ¼ բաժակ ուտելուց կես ժամ առաջ։

4-րդ բաղադրատոմսը.

10 գրամ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմը խմել օրական 3 անգամ մեկական ճաշի գդալ։ Այս դեղամիջոցը կիրառվում է ստամոքսի, աղիների ու լեղուղիների հիվանդությունների, ինչպես նաև թութքի դեպքում։

5-րդ բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ մանրացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 10 րոպե և քամել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 4 անգամ ¼ բաժակ ուտելուց կես ժամ առաջ։ Այն շատ արդյունավետ է գաստրիտի, կոլիտի, լյարդի, լեղուղիների ու լեղապարկի հիվանդությունների դեպքում։

6-րդ բաղադրատոմսը.

1 ճաշի գդալ սրոհունդին ավելացնել 150 մլ 70 %-անոց սպիրտ և երկու շաբաթ թրմել սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Պատրաստի որգեթուրմը հարկավոր է խմել կոլիտների, ցիստիտի և լեղաքարային հիվանդության դեպքում՝ ավելացնելով 30 կաթիլ ոգեթուրմը կես բաժակ ջրին։

Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ, սակայն դրանք ոչ մի դեպքում չեն կարող լինել հիմնական բուժմանը փոխարինող միջոց։ Հարկ է հիշել, որ նման միջոցները կարելի է կիրառել միայն մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Share This