Սրբուհի Գալյանը ճանաչվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ․ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։

Այս մասին հայտարարությունէ  տարածել ՀՀ–ում ՄԱՆ դեսպանատունը։

«ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Share This