Սրանք Ցռան Վերգոյի շառավիղներն են, որ Էրդողանի ստվերը տեսնելով դուխով կեպիները համապատասխան տեղն են խոթել. Մանուկյան

Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չի այցելում, որովհետև հասկացավ, որ այստեղ իրեն նզովում են։

«Նա  հասկացավ, որ չի կարող լինել այնտեղ, որի հեղինակը ինքն է, այս արյունոտ էջի հեղինակը ինքն է և նա հասկանում է, որ ներում չունի այս հարցում։ Այն ամենը, ինչ տեղի է ունեցել ռազմադաշտում, դա իր անկարողությունը և ամլությունն է ցույց տալիս։ Ծնողներից որևէ մեկը, իհարկե, չի կարող հանդուրժել, որ իրենց հերոս զավակներին այս անկարողը տարավ և հասցրեց այս օրվան։ Սրանք պարտություն կրողներն են, և Ցռան Վերգոյի շառավիղներն են, որոնք էդ դուխով կեպիները համապատասխան տեղն են խոթել Էրդողանի ստվերը տեսնելուց հետո։

Դրանից հետո մենք տեսել եք, որ զոհվածների ծնողներին քարշ էին տալիս Եռաբլուրում, որ պարտության սիմվոլը գա և այստեղ ի՞նչ անի։ Ի՞նչ ունես անելու, գնա Ալիևիդ հետ քո հաղթանակը տոնի, այնտեղ պարադի մասնակցի։ Հայկական արժեհամակարգը մերժողը ի՞նչ իրավունք ունի լինել այստեղ, գալ և հետո հերթական անգամ ծաղրել։ Սրանց ընկալման մեջ չկա, ոչ հաղթանակ կա, ոչ սրբություն կա։ Նրանց մի օր ավել մնալը մեր երկրի կործանումն է»,–ասաց նա։

Խաչիկ Մանուկյանը հայտարարեց, որ եթե այս իշխանությունը վերարտադրվում է, նշանակում է, որ Ալիևը ճիշտ գնահատական էր տվել, որ Հայաստանի հասարակությունը հիվանդ է։ Ուրեմն մենք պետություն ունենալու իրավունքը չունենք, ազգ կոչվելու իրավունքը չունենք։ Ես զարմանում եմ մեր ժողովրդի վրա, որ այսքան տևական անհաջողությունները, արյունոտ էջերը տեսնելուց հետո դեռ շարունակում է հավատալ սրանց ստին, կեղծիքին։ Քանի դեռ այդ ստի կայսրությունը կա, որևէ առողջ բան այդտեղ լինել չի կարող»,– ընդգծեց նա:

Share This