Ստեղծման առաջին օրից հայելուն մոգական հատկանիշներ են վերագրվել, և դարեր շարունակ բազմաթիվ առասպելներ հյուսել դրա մասին
Ստեղծման առաջին օրից հայելուն մոգական հատկանիշներ են վերագրվել, և դարեր շարունակ բազմաթիվ առասպելներ հյուսել դրա մասին: Այն սոսկ անշունչ առարկա չէ. նույնիսկ այսպիսի արտահայտություն կա «հայելու էներգետիկա»: Ոմանք հայելին նույնացնում-նմանեցնում են դեպի ուրիշ աշխարհ բացվող պորտալի:
Ի՞նչ էներգետիկա են պարունակում հին հայելիները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ մարդու ճակատագրի վրա.
Շատերին է հուզում այն հարցը, թե կարելի՞ է տանը հին հայելիներ ունենալ: Այս հարցը մի քանի պատասխան ունի, բայց նախ հարկավոր է հիշել, որ ցանկացած հայելի իր մեջ թե´ դրական, թե´ բացասական էներգիա ունի իր նախկին տերերից: Եվ եթե դուք վստահ չեք, թե ինչպիսին է եղել դրա նախկին տերը, ուրեմն ավելի լավ է այդ հայելին ձեր տուն չտանեք: Ասում են առանց հարվածի հայելու ճաքելը հենց փաստում է դրանում բացասականի կուտակումները: Նման վնասվածքները վկայում են, որ «անոթը լցվել է»: Իսկ դա նշանակում է, որ հայելին ճաքեցնող այդ ամբողջ բացասականը կանդրադառնա նաև այն մարդու վրա, ով տվյալ պահին օգտագործում է այն:
Ուրեմն հարկավոր է ազատվել հին հայելիներից. առավել ևս եթե դրանք ճաքեր կամ այլ վնասվածքներ ունեն:
Փչացած հայելուց հրաժարվելով, խորհուրդ չի տրվում այն պարզապես դեն նետել: Նախ հարկավոր է այն 1-2 տարի թողնել խորդանոցում` արտացոլող մակերեսը դեպի պատը, որպեսզի մաքրվի: Հայտնի փաստ է, որ չօգտագործվող հայելին խամրում է: Եթե դրա արտաքին մակերեսն արագ է խամրում, հարկավոր է ներկել կամ սոսնձել այն և թաղել հողի մեջ:
Պետք չէ, որ տանը շատ հայելիներ լինեն. դրանց առատությունը կարող է անդրադառնալ էներգետիկայի վրա: Հայելին օգտագործեք ըստ իր նշանակության, այլ ոչ թե որպես դեկոր կամ գեղեցիկ իր:
