Ստամբուլում մետրոյի կողքին աշխատող հորատման սարքը ծակել է թունելի առաստաղը եւ ռելսերը

Ստամբուլի կենտրոնական Մեջիդիե շրջանը քաղաքի գլխավոր օդանավակայանի հետ կապող մետրոյի գծի մոտ աշխատող հորատման սարքը պատահաբար ծակել է մետրոյի թունելի առաստաղը եւ հասել ռելսերին, տեղեկացրել է Sozcu TV հեռուստաալիքը։

Թուրքական հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ հորատման սարքի գործողության եւ պատճառած վնասի մասին։ Դրանում երեւում է, որ շաղափը ծակել է թունելի առաստաղը եւ հասել մետրոյի ռելսերին։

Թուրքիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նորոգման աշխատանքները թունելում միջադեպից հետո ավարտվել են։

Share This