Սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 7-ի ցերեկը, 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ապրիլի 11-ի և 12-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ: Ապրիլի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10 աստիճանով, ցերեկը 6-8 աստիճանով։
