Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 18-23 մ/վրկ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետությունում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին, սեպտեմբերի 1-ին գիշերը և կեսօրից հետո, իսկ սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում հնարավոր են հորդառատ անձրևներ և կարկուտ, քամին՝ հարավարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 20-25 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-31-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
