Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 26-ի, 28-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 27-ին, ինչպես նաև 28-ի և 30-ի գիշերը՝ առանց տեղումների։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով։

Share This