Սոֆյա Հովսեփյանի համար բոլորը մեղավոր են, բացի Նիկոլ Փաշինյանից
Վերջին շրջանում մամուլում բավական ակտիվ հարցազրույցներ տվող իշխանական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի համար բոլորը մեղավոր են բացի Նիկոլ Փաշինյանից, կամ որ նույնն է իշխանությունից։ Ուսանողները դուրս են եկել փողոց ու բողոքում են ԿԳՄՍ նախարարի վարած քաղաքականության դեմ, մեղավոր են ուսանողները, Հայոց լեզվի ու Հայոց պատմության հանդեպ պետական քաղաքականության մակարդակով վերաբերմունք է փոխվում ու դրանից ուսանողները, նաեւ դասախոսներ, մշակույթի գործիչներ, հասարակական գործիչներ զայրացած են, մեղավոր են նրանք, սակայն ոչ երբեք նախարար Արայիկ Հարությունյանը։ Պատգամավորի հարցազրույցներին հետեւելիս, առհասարակ այն տպավորությունն է ստացվում, որ նա կամ չի տեսնում ու լսում դժգոհության ձայները, կամ չի ուզում տեսնել ու լսել դրանք, եւ կամ էլ՝ եւ տեսնում է եւ լսում, սակայն արտահայտվելու ազատություն չունի։ Ավելին, Սոֆյա Հովսեփյանի համար, հասարակության մի ստվար զանգված չունի պատկերացում շատ կարեւոր ռազմավարական հարցերի հետ կապված, ասել է, թե՝ պողոս են։ Առհասարակ, պատգամավորը չափազանց ջերմեռանդ կերպով պաշտպանում է իշխանություններին, թեեւ կար համարում, որ նա ինքնուրույն կարծիք ու ինքնուրույն մտածողություն ունեցողներից է, որոնք հարկ եղած դեպքում կարող են նաեւ իրենց կտրուկ խոսքն ասել։ Ի դեպ, քանի որ հարցերը շարունակում են ծառացած մնալ, հետաքրքիր կլինի տեսնել պատգամավորի քայլերը Ամուլսարում հանքի շահագործման հետ կապված աշխատանքների նախնական փուլի մեկնարկի եւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պրոցեսում, քանի որ երկուսի դեպքում էլ նա արդեն դիրքորոշում հայտնել է։ Սրանք կլինեն ցուցիչ, հասկանալու համար, թե նրա մոտ սկզբունքները մնացել են նույնը, թե սրբագրվել են։
