Իսրայելական օդուժը ռմբահարել է Դամասկոսի արվարձանները

Իսրայելական օդուժը տասնյակ ռումբներ է նետել «Ալ Քուդս» ջոկատների հենակետերի վրա։ Նշենք, որ «Ալ Քուդսը» հանդիսանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի մասը։ Հարվածների թիրախում են եղել նաեւ կառավարական ուժերի դիրքերը։
Պատճառը, ըստ Թել-Ավիվի, եղել է հարձակումն իսրայելական պետության տարածքի վրա։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իսրայելական զինուժի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը։ Ըստ այդմ, Սիրիայի տարածքից նախօրեին հրթիռային հարձակման էին ենթարկվել Գոլանյան բարձունքները եւ իսրայելական կողմն այդպիսով պատասխանել էր այդ հարձակմանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )