«Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաների ծնողները բացառում են, որ մանկապարտեզում իրենց երեխաները բռնության են ենթարկվել

«Սուրբ Մարիամ» մանկապարտեզի սաների ծնողները բացառում են, որ մանկապարտեզում իրենց երեխաները բռնության են ենթարկվել

Օրերս AmbionNews-ը անդրադարձել էր Գյումրիի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպին։AnAmbionNews-ի անդրադարձից հետո ծնողները վրդովվել են և տվյալ ինֆորմացիան համարում են թյուր, որովհետև իրականությունը լրիվ այլ է, իսկ մեզ ինֆորմացիա տրամադրած աղբյուրը պարզապես խստացրել է գույները։
AmbionNews-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ եղելությունը լրիվ այլ է, իրենք բացառում են, որ մանկապարտեզում իրենց երեխաները բռնության են ենթարկվել։
Ծնողների և տնօրենի հետ հանդիպում է տեղի ունեցել, մանրամասն քննարկել են իրավիճակը։ Վերջիններս հավաստիացնում են, որ ամեն ինչ պարզաբանված է, «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում նման դեպքեր չկան։

Share This