Սուրբ Կաթողիկե եկեղեցու մոտ մարդիկ ծնկաչոք աղոթում են

Այսօր  ընթերցողներից մեկը խմբագրություն է ուղարկել լուսանկարներ ու կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մարդիկ ծնկաչոք աղոթում Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում։

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը։

Ս. Կույս Մարիամին նվիրված տոներից է Երեքամյա Ս. Աստվածածնի տաճարին ընծայման տոնը, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները ոգեկոչում են նոյեմբերի 21-ին:

Ըստ ավանդության` երեք տարին լրանալուց հետո, Տիրամոր աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )