Սուլշեր․ Կավանին խաղում է այնպես, ասես 24 տարեկան է

Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Էդինսոն Կավանիի մարզավիճակի մասին։

«Նա այնպես է խաղում, ասես 24 տարեկան է։ Կավանին գերազանց համալրում էր մեր թիմի համար․ իր տարիքում ցանկություն ու վճռականություն է ցուցաբերում մանրուքների նկատմամբ։ Նա մեզ համար շատ լավն է»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Հիշեցնենք, որ հիմա ՄՅՈՒ-ն մտածում է Կավանիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )