Սոթքի բնակչությունը տեղում է, տարհանում չի եղել
«Միասնական Վարդենիս» դաշինք ավագանու անդամ
«Կրակոցները եղել են շփման գծում, գյուղում կրակոցներ լսել ենք, բայց որևէ արկ, կամ կրակոց գյուղի ներսում չի եղել, գյուղում ոչ մի ենթակառուցվածք չի տուժել, թեպետ մի ընթացք կար, որ որոշել էինք երեխաներին գյուղից հանել, բայց փառք Աստծո իրավիճակը էլ ավելի չսրվեց։Պարզապես անվտանգությունից ելնելով այսօր դասերը դպրոցում եղել են հեռավար»,-Ambionnews-ի հետ զրույցում հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» դաշինք ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը։
«Միասնական Վարդենիս» դաշինք ավագանու անդամի փոխանցմամբ՝այս պահին իրավիճակը նորմալ է, իհարկե կրակոցներ կան, բայց ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ չկան գյուղում։
Հայրապետյանի խոսքով՝ մարդիկ տրամադրված են, որ պիտի ապրեն Սոթքում, որ դուրս չեն գալու համայնքից:
«Իհարկե վախ միշտ էլ կա, բայց դա չի խանգարում, որ ապրենք մեր տներում մեր հողի վրա, շեշտում եմ Մեր տներում ու մեր հողի վրա»։
