-Shadow-Here--Shadow-Here- Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան էր գալիս. մանրամասներ – ԱՄԲԻՈՆ NEWS

Սյունիքի մարզում հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան էր գալիս. մանրամասներ

Սյունիքի մարզում  առավոտյան հրդեհված ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնեց Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

«Հրդեհն ամբողջությամբ հանգցվել է, որեւէ ուղեւոր չի տուժել, ավտոբուսը Իրանից Երեւան եկող ուղեւորատար ավտոբուս էր, կարեւորը քաղաքացիներից որեւէ մեկը չի տուժել: Այս պահին այլ մանրամասներ չեն հայտնել, չեմ կարող ասել, թե հրդեհն ինչից է բռնկվել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 07:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին այրվում է ավտոբուս: Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:

Share This