Սի Ծինփինն Ալիևին դիմավորել է «իմ սիրելի ընկեր» բառերով

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «իմ սիրելի ընկեր» բառերով է դիմավորել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Սի Ծինփինը ընդգծել է, որ ավելի քան 30 տարվա ընթացքում Ադրբեջանն ու Չինաստանը ձևավորել են հաջող համագործակցություն, և ներկայումս երկկողմ կապերը զարգանում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակով։

Նա գոհունակությամբ հիշել է Իլհամ Ալիևի պետական այցը Չինաստան և նշել այցի ընթացքում անցկացված բանակցությունների կարևորությունը։

Սի Ծինփինը նշել է, որ ադրբեջանա-չինական համագործակցությունը ամրապնդվում է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում՝ ընդգծելով Չինական ապրանքների Ադրբեջանով փոխադրման և Տրանսկասպյան երթուղու կարևորությունը։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ լրագրողների հետ զրույցում ասել է՝ Չինաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է 40 տոկոսով, և սա դեռ վերջնական սահմանը չէ

Share This