Սեւ,անշուք պատերի լուսավոր մարդը
Այսօր Գյումրու Ն․ Ա․ Մելիքյանի անվան 2-րդ պոլիկլինիկայի տնօրեն, կարդիո-թերապեւտ, տիկին Սիրանուշ Ղուկասյանի ծննդյան տարեդարձն է։ Նրանք, ովքեր Գյումրիում են բնակվում կամ այցելել են մեր քաղաք, գիտեն, որ թիվ 2 պոլիկլինիկան, ինչպես եւ հանրապետության բուժհիմնարկների մեծ մասը, սովետական տիպային հին շենքում է գտնվում։ Ու ահա նման մի անշուք շենքում բժշկուհի Ղուկասյանը ստեղծել է մի այնպիսի լավ ու լուսավոր միջավայր, որ պատերի մռայլությունը մոռացվում են, պոլիկլինիկայի շեմից ներս մտնելիս։ «Սեւ, անշուք պատերի լուսավոր մարդը»,- այսպես կարելի է բնորոշել հարգելի բժշկուհուն։ Հարգելի բժշկուհի Ղուկասյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի ուրախ առիթով։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ Ձեր առաքելության մեջ եւ ամենայն բարիք։
