Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետն իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանը երեք տարի մեր զինծառայողներին գերության մեջ պահելուց, հետո մարդասպան դիվերսանտների հետ փոխանակելուց հետո տարբեր դերակատարների կողմից խրախուսանքի խոսքեր է ստանում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ալիևը պարտավոր էր ետ վերադարձնել մեր գերիներին։ Փոխանակումն էլ տեղի չի ունեցել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։

Մենք դեռևս ունենք Բաքվում ապօրինաբար պահվող հայրենակիցներ։

Սա ցույց է տալիս, թե ինչպես է բռնապետը իր հակամարդկային քայլերը կարողանում մատուցել «մարդասիրության» և «կառուցողականության» շղարշի ներքո»։

Share This