-Shadow-Here--Shadow-Here- «Սա հակաապստամբություն չէ, սա Կուրսկն է». Զալուժնի – ԱՄԲԻՈՆ NEWS

«Սա հակաապստամբություն չէ, սա Կուրսկն է». Զալուժնի

Ուկրաինական աղբյուրը գրում է.

«Իզուր չէր, որ Զալուժնին հիշեց Կուրսկի ճակատամարտը և օրինակ բերեց իր ամերիկացի գործընկերներին, որ հիմա ընդհանուր ճակատամարտ ունենք, որից կախված է լինելու պատերազմի ապագան։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
«Դուք չեք հասկանում այս հակամարտության բնույթը։ Սա հակաապստամբություն չէ: Սա Կուրսկն է»,- ասել է Զալուժնին ամերիկացի պաշտոնյաների հետ զրույցներից մեկի ժամանակ՝ հավանաբար նկատի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի գլխավոր ճակատամարտը Գերմանիայի և ԽՍՀՄ-ի միջև։

Այս մասին գրել ենք նախքան հակահարձակման մեկնարկը և համեմատականներ արել, թե ինչու է Ազովի գործողությունը համեմատելի Կուրսկի ճակատամարտի հետ։ Հետո Վերմախտը անցավ հարձակման և ստացավ հակահարձակում, որը փլուզեց ճակատը և փաստացի որոշեց պատերազմի ելքը։ Այդ իսկ պատճառով Զալուժնին այժմ պահուստներ ունի և չի ցանկանում իր ողջ ուժերը նետել հարավ»։

Ակնհայտորեն, Ուկրաինայի գերագույն հրամանատար Զալուժնին ռեալ է գնահատում իրավիճակը. այն, ինչ տեղի է ունենում Զապորոժեի ճակատում, իրոք հիշեցնում է Կուրսկի ճակատամարտը: Այն է` հարձակվող ուճերը կորցնում են մարտունակությունը, որին հետեւում է հակահարձաումը: Սակայն դա կանխել` թիկունքում որոշակի ռեզերվներ պահելով, Զալուժնիի համար դժվար կլինի: Բանն այն է, որ Զապորոժեի ճակատամարտը Կուրսկից էական տարբերություն ունի. 1943թ-ին Գերմանիան հարձակվում էր` թիկունքին ունենալով սեփական տնտեսությունն ու ռազմական արդյունաբերությունը: Ուկրաինան ստիպխված է հարձակվել դրսից եկած միջոցներով: Ընդ որում, նույն ուկրաինական մասնագիտական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն ամեն պահ կարող է դադարեցնել ֆինանսավորումը, եթե Կիեւն արագ հաջողությունների չհասնի: Իսկ հաջողություն եղած ուժերով հազիվ թե հնարավոր լինի արձանագրել, եւ պետք է ամբողջ ունեցած-չունեցածը գործադրել:

Կաճ ասած, Զալուժնին, իհարկե, սխալվում է, երբ համեմատություն է դնում Կուրսկի հետ: Ուկրաինական բանակը լիովին կախված է դրսից, եւ միայն դա ամեն մի համեմատություն զրոյացնում է:

Share This