-Shadow-Here--Shadow-Here- Սասուն Միքայելյանը՝ Մանդատը Վայր Դնելու Մասին – ԱՄԲԻՈՆ NEWS

Սասուն Միքայելյանը՝ Մանդատը Վայր Դնելու Մասին

«Ես բացառություն չեմ անում, իմ ասելիքը կասեմ ամբողջի դեմը»,- այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք մանդատը վայր կդնի:

Հիշեցնենք,  որ օրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե Սասուն Միքայելյանն ասել է, որ «մանդատը շպրտելու է դեմքներին»: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկութունների՝ Սասուն Միքայելյանը վիրավորվել է իր հանդեպ վերաբերմունքից, որ իրեն ՔՊ վարչության կազմում չեն ընտրել:

Նշենք նաև, որ երեկ ԱԺ նախագահ  Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր  Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները՝ հավելելով, թե չգիտի Սասուն Միքայելյանի՝ ԱԺ նիստերից բացակայության պատճառը:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )