Սառցակալած ձյան զանգվածը ընկել է տղամարդու վրա, նա մահացել է

Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում տղամարդը մահացել է այն բանից հետո, երբ սառցակալած ձյան զանգվածը շենքի տանիքից ընկել է նրա վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել Օկտյաբրսկի գյուղում։ Նախնական տեղեկություններով տղամարդը, ով եղել է 84 տարեկան, այդ ժամանակ մաքրել է շենքի բակում եւ մուտքի մոտ կուտակված ձյունը։ Դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության աշխատակիցները ֆիքսել են տարեց թոշակառու տղամարդու մահը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )