Սաշիկ Սարգսյանի որդին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան

Ոստիկանների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան է տեղափոխվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:
Սարգսյանը տեղափոխվել է «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ:
Հիշեցնենք՝ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս նախորդ տարի։
Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )